Ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները Երևանում
Մայրաքաղաքի մի շարք հատվածներում ՆԳՆ ծառայողներն ու պարեկները համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով։
Հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և Երևանի պարեկները մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Գործողությունների ընթացքում ստուգումներ են կատարվել քրեական ենթամշակույթի հակում ունեցող անձանց հավաքատեղիներում, ինչպես նաև օպերատիվ տվյալներով ստացված տարբեր հասցեներում։
Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են երթևեկության կանոնները խախտողներ, զենք-զինամթերք և տարբեր տեսակի թմրամիջոցներ։
ՆԳՆ ոստիկանության կողմից նմանօրինակ ուժեղացված ծառայությունները կրում են շարունակական բնույթ։
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցո...
Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ համայնքի տար...
Ո՞ր երկրներից են ամենաշատը գալիս Հայաստան․ հրապարակվել է առաջատար եռյակը
Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է 198 709 զբոսաշրջային այց։Այս տարվա հուլիս ամսին Հայաստան է ժամանել 198...