Պատահարներ

Սելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել է

Սելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։Դեպքի վայր են մեկնել…

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։


Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ 50 խմ), ինչի հետևանքով ճանապարահհատվածը դարձել է միակողմանի երթևեկելի և դժվարանցանելի։


Փրկարարները սահմանազատել են տարածքը:


Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250