Օպերացիայի է ենթարկվել ծունկս․ Սեդրակ Առուստամյանը՝ դատարանում
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց կալանքը 20 միլիոն դրամ գրավով փոխելու որոշման դեմ դատախազության բողոքը, որոշումը կընդունվի երկուշաբթի օրը:
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հատկանիշներով:
Առուստամյանը ձեռնափայտով էր եկել դատարան։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչն է ձեռնափայտով շրջելու պատճառը, Առուստամյանը պատասխանեց․ «Օպերացիայի է ենթարկվել ծունկս»։
Հարցին, թե դատարանի որոշման վերաբերյալ ինչ կանխատեսում ունի, Առուստամյանն ասաց․ «Ես նաստրադամուսը չեմ, ես վստահ եմ, որ ազնիվ եմ, ոչ մի հանցագործություն չեմ գործել և կարծում եմ՝ դատարանը ճիշտ որոշում կկայացնի»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...