ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխությունից հետո թաքուն արվող բաներն անընդունելի են. Ծառուկյան
«Հեղափոխությունից հետո թաքուն արվող բաները անընդունելի են»,- այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տեղեկությանը, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է որոշ նախարարների աշխատավարձը, ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքերով, այդ փոփոխությունները պետք է լիենին, բայց պետք է լինեին բացահայտ:
«Այսօր ժողովրդից թաքուն ո՞նց կարելի ա անել: Եթե ժողովուրդը դեմ չի, որևիցե նախարար իր գործը կատարել ա լիարժեք, արդյունավետ, մարդիկ դա տեսնում են, իրենց առօրյայի վրա զգում են, կարան նաև տասնապատիկ ավել տան աշխատավարձ, բայց «թաքուն»-ը վիրավորական ա և´ մեզ՝ պատգամավորներիս, և´ ժողովրդի համար»,- ասաց Ծառուկյանը:
Լրագրողի հարցին՝ դատապարտո՞ւմ եք նման գործելաոճը, Ծառուկյանը այն համարեց «վիրավորական»` ասելով, որ դատապարտում է հենց «թաքուն» բառի համար:
Տեսանյութը Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...