Ինչու ոչ. Մարիամ Փաշինյանը ցանկանում է լինել ՀՀ առաջին կին վարչապետը (տեսանյութ)
Հայաստանում ակտիվորեն զարգանում է ՏՏ ոլորտը, միջազգային գլոբալ կազմակերպությունները Հայաստանում ինժեներական գրասենյակներ, ներկայացուցչություններ են բացում, հայկական ստարտափների արմատները կարելի է գտնել ողջ աշխարհում և տարբեր ոլորտներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Դիջիթեյն» ընկերության շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող Մարիամ Փաշինյանի հետ:
Նրա խոսքով՝ հայերը շատ ոլորտներում են տաղանդավոր, օրինակ գինեգործության, հագուստի արտադրության և այլն, և ՏՏ ոլորտը բացառություն չէ: «Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն, ճիշտ է, 90-ականերին ոլորտն անկում ապրեց տնտեսական պատճառներով, բայց հետո, երբ 2002-ին հիմնադրվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, այդ օրվանից ի վեր ՏՏ ոլորտը Հայաստանում միայն աճ է գրանցում»:
Մարիամ Փաշինյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր է զբաղվի քաղաքականությամբ: «Տխուր է, որ մինչև հիմա Հայաստանը չի ունեցել կին ղեկավար՝ վարչապետ կամ նախագահ, չի ունեցել կին ԱԺ նախագահ: Կարծում եմ՝ կանայք պետք է ակտիվանան, հատկապես որ հիմա նոր իշխանությունները սատարում են կանանց դերը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ երբ կանայք զբաղեցնեն ավելի բարձր դիրքեր, որոշումներն ավելի զգույշ կկայացվեն»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...