«Հրապարակ». Ի՞նչ եք կարծում, ժողովրդի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, թույլ կտա՞ վարչապետին անվստահություն հայտնել
«Հրապարակ» թերթը գրում է.
Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ իրենց ֆրակցիան չի մասնակցելու Հրայր Թովմասյանին վերաբերող հարցի քվեարկությանը, հեռահար էր, ոմանց կարծիքով` ապագայում վարչապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելու տեսանկյունից․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Ո՛չ, չեմ կարծում. ՍԴ-ի հետ կապված նման խնդիր ԲՀԿ ֆրակցիայի կողմից չէր կարող ներկայացվել, որովհետեւ շատ ավելի այլ հարցեր են եղել, երբ իրենք կարող էին նման հայտ ներկայացնել` զբաղեցնել ԼՀԿ-ի խիստ ընդդիմադիր տեղը, չեն արել»:
ԲՀԿ-ում դանդաղ են մոտենում թիրախին` հունվարի 14-ին լրանում է Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին, եւ հնարավոր է անվստահության գործընթաց սկսել։ «Չեմ ասի` հնարավոր չէ, կամ բացառում եմ, բայց հավանականությունը շատ փոքր է»: Այսինքն` չեք բացառում, որ վերադասավորությունների արդյունքում լինի նոր վարչապետ: Հակոբյանն ուշագնաց եղավ ծիծաղից։
«Իհարկե, բացառում եմ»: Ինչո՞ւ։ «Դուք պատկերացնո՞ւմ եք ժողովրդի վերաբերմունքը Ձեր ասած` հունվարի 14-ին, երբ ժողովուրդն իմանում է, որ ինչ-որ մի խմբակցություն` «Լուսավորը» կամ ԲՀԿ-ն, ժողովրդի անունից անվստահություն են հայտնել վարչապետին»:
Երբեք մի ասա «երբեք»։ «Չեմ ասում` երբեք, բայց դե, նորից եմ ասում՝ ի՞նչ եք կարծում, ժողովրդի արձագանքն ինչպիսի՞ն կլինի. պարզ է, չէ՞, թույլ չի տա, եթե ավելին չասեմ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...