«Հրապարակ». Հաջորդ թիրախը Վանեցյանն է
«Հրապարակ» թերթը գրում է.
Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։
Վանեցյանի դուրս գալուց հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են։ ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն և ստուգումներ արել։ Կարծես թե ոչինչ չեն հայտնաբերել։ Ապա գրվեց, որ Պետական վերահսկողական ծառայությունն է մտել ԱԱԾ՝ ֆինանսատնտեսական հատվածը ստուգելու։
Թերթի աղբյուրներն ասացին, որ 20 միլիարդից ավելի բյուջեի ծախսերի մեջ 95 հազար դրամի անհամապատասխանություն են հայտնաբերել, մտածում են՝ հանրայնացնե՞ն, թե՞ ոչ։ Նաև ստուգում են Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը՝ Վանեցյանի նշանակումից հետո ընկած հատվածում։
Եվ «Դինամո», նոր անվանումով՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայի աշխատողներին ոստիկանության 6-րդ վարչություն տանելն ու բռնությամբ ցուցմունքներ կորզելն էլ այդ նպատակին են ուղղված։ Ի դեպ, այդ անձինք դիմել են հիվանդանոց և բժշկական տեղեկանք ստացել՝ վնասվածքների հետ կապված։ Բերման ենթարկվածներից մի մասը, իհարկե, վախենում է՝ չի բողոքում, սակայն մի քանի հոգի արդեն փաստաբանի միջոցով դիմել են ՀՔԾ՝ բողոքելով ոստիկանության գործողություններից։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...