Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ԱՄՆ կոնգրեսականի հայտարարությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման թեմայով քննարկում է տեղի ունեցել։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը, այս համատեքստում խոսել է ամերիկյան սխալ քաղաքականության և դրա հետևանքով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին։
Նրա խոսքով՝ թեև ամերիկյան դիվանագիտությունը հիմնվում է ազնվության և պատվի վրա, բայց դեռ 1940-ականներից իրենց վարչակազմը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ օժանդակելով ՆԱՏՕ-ում իրենց դաշնակից Թուրքիային։ Կոնգրեսականի կարծիքով՝ դա ստորացում է Միացյալ Նահանգների համար։
«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկման թեմա է ամերիկյան քաղաքական վերնախավում և որպես մտրակ է օգտագործվում Թուրքիայի դեմ, երբ անհրաժեշտ է լինում Թուրքիային մղել ԱՄՆ համար ձեռնտու ուղղությամբ։
Նշենք նաև, որ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Թուրքիայի գործողությունները Սիրիայում որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...