Թովմասյանի դուստրերին իրենց պատկանող գույքերի վերաբերյալ են հարցրել. փաստաբան
Հրայր Թովմասյանի աղջիկների բացատրության բովանդակությունից հասկացանք, որ հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին, որոնք, ըստ էության, շատ չեն:
Այս մասին լրագրողներին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի և հոր փաստաբան Հայկ Սարգսյանը:
«Ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը 2016 թվականի նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թվականի արտադրության «Նիսան սենտրա» ավտոմեքենան է, որը կրկին 2016 թվականին ստացել է իր մորաքրոջ աղջկանից»,-ասաց նա: Նա նշեց, որ մորաքրոջ աղջիկը մշտապես բնակությամբ մեկնել է ԱՄՆ և իր գույքը նվիրել է քույրերին:
«Որոշակի հարց եղել է կարճ ժամանակահատվածում ավագ դստերը պատկանող «Նիսան պատրուլ» ավտոմեքենայի վերաբերյալ, որը Ապրիլյան պատերազմի ընթացքում նվիրաբերել է Արցախի պաշտպանության բանակին»,-ասաց նա և նշեց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որևէ հարց չի տրվել դուստերին:
Պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի հոր հետ կապված հարցերը եղել են տանիքի վերաբերյալ: «Երբ է վերանորոգվել, ինչ միջոցներով, պարզ հարցեր են տրվել: Վերանորոգվել է 2007 թվականին` Վարդան Թովմասյանի միջոցներով` հարևանների օգնությամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն այս պահին երթով ուղևորվում են ՀՀ ԱԱԾ:
Այսօր ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել է ԱԱԾ-ն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...