Սիրիայում վերսկսվել է ռմբակոծությունը
Թուրքիայի զինված ուժերը այսօր վերսկսել են հարձակումները Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքի վրա՝ չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ Ամերիկայի հետ համաձայնությանը։
Հայտնի է դարձել, որ վերսկսվել են քաղաքի գնդակոծություններն ու բախումները, կրակոցներ են հնչել, եւ ծուխ է երևացել մի քանի թաղամասերում: Թուրքիայի Վան նահանգում էլ փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջև. Փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:
Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:
Նախօրեին ԱՄՆ-ը եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...