Մեր օրոք նման ճնշումներ դատական իշխանության վրա չեն եղել . Շարմազանով
Մի խումբ իրավապաշտպաններ, հասարակական, քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ այս պահին հարցաքննվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը։
«Եկել եմ՝ իմ զայրույթը հայտնելու այս գործելաոճին, որտեղ իրավական գործընթացները խառնում են քաղաքականին, քաղաքականը՝ ընտանեկանին»,- ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Խի ինչ որ մեկը հավատում ա, որ սա իրավական գործընթաց ա՞: Բոլոր նրանք, ովքեր, ներողություն եմ խնդրում բառիս համար, չեն կզում ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: ՍԴ-ն այսօր պետական միակ կառույցն է, որ չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ»,- շարունակել է Շարմազանովը:
Լրագրողի հարցին՝ ձեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղե՞լ, ասել է. «Մեր իշխանությունն անցյալում է, ու ես իմ կարծիքն արտահայտել եմ: Մեր իշխանության օրոք միջազգային որևէ մասնագիտացված կառույց չի նշել, որ ՀՀ-ում կա քաղբանտարկյալ, մեր իշխանության օրոք նման ճնշումներ դատական իշխանության վրա չեն եղել, պետության ղեկավարը դատավորներին վնգստացողներ չի անվանել, ասֆալտին չեն փռել, 75-ամյա հորն էլ երեխաների հետ միասին չեն բերել ԱԱԾ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...