««Կենտրոն»-ում իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է». Անժելա Թովմասյան
«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։
Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։ Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։ «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար։ Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...