Արամ Հարությունյանը թաքնվում է Թուրքիայում․ ArmDaily
ArmDaily.am-ի տեղեկություններով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով այժմ հետախուզման մեջ է, թաքնվում է Թուրքիայում: Ըստ մեզ հասած լուրերի Հարությունյանը կարողացել է այսքան ժամանակ մնալ ընդհատակում որոշակի պայմանավորվածության արդյունքում։ Հարությունյանը թաքնվելու համար ընտրել է հենց Թուրքիան, քանի որ այս երկրի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ և հայտնաբերվելու դեպքում էլ Թուրքիան Հարությունյանին չի հանձնի Հայաստանին:
Նշենք, որ ըստ ՀՔԾ-ի` Արամ Հարությունյանը, ով 2007թ. հունիսի 8-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և ստացել է 14 մլն դոլար կաշառք հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար: Իսկ ահա Արամ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...