Քաղաքականություն

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին արվող հրապարակումները տեղին են. Զախարովա

WRed 1 րոպե 599 դիտում
Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին արվող հրապարակումները տեղին են.  Զախարովա

ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ստեփանակերտի՝ «Արցախի ընկերների ֆորում»-ին Ռուսաստանի Դաշնության պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մասնակցությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը, որը այցից հետո բողոքի նոտա է հղել Մոսկվային:

 

Զախարովան հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ստացվել է նմանատիպ փաստաթուղթ (բողոքի նոտայով)՝ հավելելով, որ Արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրվել է գործող ընթացիկ նախազգուշացում, որ Ադրբեջանը «կշարունակի արգելել մուտքը Ղարաբաղ այցելող քաղաքացիների համար», և դա պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է:

 

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրա լուծման ուղիները հայտնի են և մնում են անփոփոխ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, նաև բոլոր գնահատականներին, բոլոր այն հայտարարություններին, որոնք արվել են նախկինում ռուսական կողմից, դրանք տեղին են: Կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացի շրջանակներում քաղաքական բանակցությունների միջոցով»,- ասել է նա Մոսկվայում կայացած ճեպազրույցում:

 

Ինչ վերաբերում է ռուս քաղաքական գործիչներին, օրենսդիր ճյուղի ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր հայտարարություններ են անում Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, Զախարովան նշեց, որ դրանք ներկայացնում են իրենց անձնական տեսակետը

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250