Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մինչև տարեվերջ կհանդիպեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 15-ին համանախագահները Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հոկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
«Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում համանախագահները մարդասիրական հարցերի շուրջ զրույց են ունեցել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ»,- նշված է հայտարարությունում:
Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշգաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը:
Համանախագահները ողջունել են հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն ուղղված մարդասիրական և անվտանգության յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները:
«Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են մշտադիտարկման առաքելությունների ծայրահեղ անհրաժեշտությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին ու երկարատև փորձառությանը համապատասխան:
Համանախագահները կողմերին կոչ են արել լիարժեք սատարել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի և նրա թիմի գործողություններին և ապահովել մշտադիտարկման առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացումը: Արտաքին գործերի նախարարները հաստատել են մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո հանդիպելու պատրաստակամությունը: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...