Նիկո՛լ, չես տեսնո՞ւմ, որ Մակունցն ու Վիտալի Բալասանյանը նույն բանն են ասում. Սյուզաննա Սիմոնյան
Նախկին ՀԽ մամուլի քարտուղար, «Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթը քո մեջ է, ԱԺ-ն քո մեջ է, հիմա էլ Արցախն է՞ քո մեջ, ինքնակոչ Մակունց: Դու այդ աթոռը զբաղեցնում ես միայն Նիկոլի անգլերեն դասատուն լինելու շնորհիվ, լավ հիշիր: Ո՞վ ես դու, ի՞նչ ես արել այս երկրի համար, ո՞վ է քեզ ճանաչել մինչ այդ աթոռը զբաղեցնելը, որ քեզ վերապահում ես խոսել հազարավոր հայորդիների արյունը անտեսելով և մեր բոլորի անունից: Դու մեզ հարցրել ե՞ս այդ հայտարարությունն անելուց առաջ, դու հազարավոր սևազգեստներին հարցրե՞լ ես, որ համարձակվում ես սահմանափակել իրենց իրավունքները: Արցախը մեր զավակների, եղբայրների ու հայրերի արյամբ է ներծծված: Արցախը Հայաստանի ժողովրդի քրտինքով ու տառապանքով է ներծծված: Մենք երեսուն տարի տառապել ենք, չքավորության մեջ ապրել, չենք կերել, չենք խմել, որ Արցախ ունենանք, ու այսօր մի աքլորակատար իրեն իրավունք վերապահի սեպ խրե՞լ Հայաստանի և Արցախի միջև: Փափկասուն տիկին, դու մի կաթիլ արյուն կամ քրտինք թափել ե՞ս Արցախի համար, դու գեթ մեկ անգամ վտանգի ենթարկվել ե՞ս հանուն Արցախի փրկության: Ո՞վ ես դու, որ նման հայտարարություն անես: Աթոռը տակիցդ որ վերցնեն, երբևէ մտածել ե՞ս քեզնից ինչ կմնա և ժողովրդի հիշողության մեջ ինչպիսին կմնաս: Ավելի շուտ, հիշողությունից անմիջապես կջնջվես: Մի քիչ համեստ եղիր, և Արցախի համար ոչինչ չարած և իրավունք չվաստակած անձիդ հայտարարությունները չափավորիր: Դու մեր գլխին ոչ Արփինե ես, ոչ էլ Աշոտյան:
Հիմա խոսքս ուղղում եմ վարչապետին:
Նիկո՛լ, չես տեսնո՞ւմ, որ Լիլիթ Մակունցն ու Վիտալի Բալասանյանը նույն բանն են ասում։ Որ Արցախն առանձին պետություն է և Հայաստանը պետք է չխառնվի նրա ներքին գործերին։
Հիմա ի՞նչ հասկանանք. դա նաև քո՞ իրական դիրքորոշումն է, թե աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար...