Քաղաքականություն

ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված երկխոսությունը արգելակված է. Լավրով

WRed
ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված երկխոսությունը արգելակված է. Լավրով

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 16-րդ միջազգային նիստում:

 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպեր քիչ են տեղի ունենում, և դրանք շատ խոշոր չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, պատրաստվում է կալանված մարդկանց փոխանակում՝ քիչ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են ԱԳ նախարարների հետ: 

Ինչ վերաբերում է հողում տիրող իրավիճակին, ես կասեի, որ այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը սառեցված է, և դեռևս այդ արգելակումից չի հաջողվում դուրս գալ»,- ասել է Լավրովը:

 

Վերջինս ընդգծել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթաց ստեղծելու մթնոլորտին: «Սակայն մենք՝ որպես համանախագահներ, ամերիկացիների և ֆրանսիացիների հետ աշխատում ենք միասին և միասնական տեսլական ունենք այս հարցի շուրջ: Մենք ցանկանում ենք գտնել լուծումը, որն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով», - ընդգծել է Լավրովը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250