ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում դեղատան տնօրենի տանը թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության ծառայողների խուզարկության արդյունքում Երևանի դեղատներից մեկի տնօրենի բնակարանում հայտնաբերվել է 35 գրամից ավելի դեղնականաչավուն կանեփանման զանգված և գորշ հետքերով կաթուցիչներ, որոնք առգրավվել են և ուղարկվել փորձաքննության։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք`օրերս Երևանում գործող մի քանի դեղատներում կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին ընդհանուր 843 հոգեներգործուն դեղահաբ։ Դեղատների տնօրեններն էլ ձերբակալվել էին։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները շարունակում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Նմանատիպ հոդվածներ
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայ երիտասարդի հետ տեղի ունեցած ողբերգությունը
Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել:Տարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...