Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայ երիտասարդի հետ տեղի ունեցած ողբերգությունը
Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել:
Տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ բարձրավոլտ էլեկտրական մալուխից հոսանքահարվել էր շինարար Ռոման Բաբայանը: Նրա մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է, բայց Ռոմանը հրաշքով ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է այրվածքաբանական կենտրոնում: Պարզվել է, սակայն, որ այս կենտրոնում Ռոմանին չեն կերակրում, ավելին, ենթարկում են ճնշումների: Այս մասին պատմել է նաև Ռոմանի ընկերը:
Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսարանը տեղեկատվություն է տարածել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
РЕН ТВ-ի լրագրողներն էլ հետևյալն են պարզել: 22-ամյա Ռոման Բաբայանին հիվանդանոց է տարել իր շինկազմակերպության ղեկավարը, սակայն հրաժարվել է տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: Մինչդեռ փորման աշխատանքները, որի ժամանակ էլեկտրահարվել է Ռոմանը, կատարվել են հենց կազմակերպության ղեկավարի հրահանգով: Նա ասել է, որ տվյալ հատվածում բարձրավոլտ մալուխ չկա: Բաբայանի ընկերները պատմել են, որ հիվանդանոց գնալու ճանապարհին նրանց խնդրել են, որ հետաքննության ժամանակ ասեն, թե դեպքը տեղի է ունեցել ոչ թե աշխատանքային, այլ հանգստի ժամին:
Հիմա Ռոմանի վիճակը կայուն ծանր է: Նրա հարազատներն ու ընկերները չեն պատրաստվում լռել տեղի ունեցածի մասին: Ռոմանի ընկերները նաև նշում են, որ դեպքից հետո կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը:
РЕН ТВ-ի լրագրողները հույս են հայտնել, որ տեսանյութի հրապարակումից հետո տեղի ունեցածը վերջապես կհայտնվի նաև քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ հոդվածներ
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...