«Փաստ». Իշխանական համակարգում ճաքը դրսևորվեց Վանեցյանի ու Օսիպյանի հրաժարականից հետո
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշունը աչքի է ընկնում իշխանության ներսում ակտիվ գործընթացների ծավալմամբ: Թվում էր, թե այս օրերին հանրության շրջանում բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է պահպանել իշխող ուժի միասնականությունը, այնուամենայնիվ, շատ շուտով խորացան տարաձայնությունները վարչապետի և իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև առաջին իսկ առիթի դեպքում (Վանեցյանի ու Օսիպյանի թեման՝ մի կողմ):
Իշխանության ներսում տարաձայնությունների առաջին ծիլերը դրսևորվեցին Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Սասուն Միքայելյանը հրաժարվեց աջակցություն հայտնել իշխող ուժի, իսկ ավելի ստույգ՝ մարզպետի թեկնածուին:
Թերևս նաև դա էր պատճառը, որ Միքայելյանը, ով ՔՊ վարչության նախագահն էր, այս անգամ չընտրվեց կուսակցության վարչության կազմում:
Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Միքայելյանը չի մասնակցում «Իմ քայլը» խմբակցության նիստերին, իսկ հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում, թե նրան անգամ կարող են հեռացնել կուսակցությունից։
Իշխանությունից տարբեր սեգմենտների տարանջատման գործընթացը, կարծես թե, դոմինոյի էֆեկտ է ստանում։
Եվ այսօր արդեն վերլուծելով ներքաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ տարբեր քաղաքագետներ այն եզրահանգմանն են գալիս, որ իշխանությունից տարանջատված ներկայացուցիչները կարող են ձևավորել նոր այլընտրանքային բևեռ, որի դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ հետագա քաղաքական գործընթացներում: Իշխանական համակարգում ճաքը դրսևորվեց արդեն կառավարությունում, երբ ԱԱԾ և ոստիկանության պետերը հրաժարական տվեցին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...