«Փաստ». Անորոշություններ` ԵՏՄ գագաթաժողովից առաջ
«Փաստ» թերթը գրում է.
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի կունենա ԵՏՄ հերթական գագաթաժողովը, որին, նախնական տեղեկությունների համաձայն, անդամ երկրների ղեկավարներից բացի կմասնակցեն նաև Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։
Ի դեպ, դեռևս պաշտոնական մակարդակով հստակեցված չէ՝ տեղի կունենա՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում, թե՞ ոչ։
Ավելին, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Պուտինը Երևանում կմնա ընդամենը 1-2 ժամ: Գագաթաժողովին մնացել է ընդամենը 4 օր, իսկ անորոշությունները դեռեւս շատ են:
Թերթը դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ ճշտելու շրջանառվող տեղեկություններն ու Վլադիմիր Պուտինի այցի գրաֆիկը:
Դեսպանատնից թերթի թղթակցին պատասխանել են, որ «այս պահին որևէ բան ասել չենք կարող»:
Թերթը կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացել է նաև, որ առանձին հանդիպում չի նախատեսվում նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...