«Հրապարակ». Սեդրակ Առուստամյանը սարսափած է Ծառուկյանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ մեղադրանքի` խոսքը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մասին է։
Մեր տեղեկություններով՝ Առուստամյանն այս պատմությանը ներգրավված է եղել առանց Ծառուկյանի իմացության, և օրերս, երբ նրան հրավիրել են հարցաքննության, իրավապահների մոտ չի թաքցրել իր սարսափը և անգամ խնդրել է, որ փողերի լվացման մասին տեղեկությունը հրապարակայնություն չստանա, որ Ծառուկյանը չիմանա այդ մասին։ Բանն այն է, որ այս մեղադրանքից հետո Ծառուկյանին կարող են դիտարկել որպես անվստահելի գործընկեր, և դրսի ներդրողները խուսափեն համատեղ ձեռնարկներից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...