Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին (լուսանկարներ)
ՀՀ տարածքում շարունակվում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը:
Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ համապատասխան պարապմունքներ։ Նախարարը նախ շրջայց է կատարել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։
Դավիթ Տոնոյանը հանդիպել է անձնակազմին, զրուցել նրանց հետ, քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր։ Հանդիպման ավարտին նախարարը որոշ հանձնարարություններ է տվել հրամանատարական կազմին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժությանը ներգրավված են նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները: Զորավաժության շրջանակում, 2-րդ զորամիավորման հրամանատարության հետ փոխգործակցությամբ, կազմավորվել է ՀՀ ոստիկանության N գունդը: Ձևավորվել են զորամասի վարչությունը, հիմնական, պահեստային և ապահովման ստորաբաժանումները: Գունդը համալրվել է սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, զենք-զինամթերքով: Կատարվել են պլանների ճշտումներ, մշակվել և հաստատվել է հետագա գործողությունների պլանը:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...