ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվորների բարեկեցության համար մեծ աշխատանք ենք կատարում. Գրիգորյան
Շատ կարևոր են այն հզորությունները, որ վերջին 1.5 տարում Հայաստանը պարբերաբար ձեռք է բերել, դրանցից ամենակարևորներից Սու-30ՍՄ-ներն են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ինչպես գիտեք՝ ՀՀ-ն որոշել է ձեռք բերել 4 Սու-30ՍՄ, որոնք կարևոր կոմպոնենտ են լինելու ՀՀ անվտանգության ապահովման համար։ Այս առումով մենք մեծ առաջընթաց ունենք։ Մենք բացի դրանից ունենք ձեռքբերումներ նաև այլ ուղղություններով, մի մասի մասին Պն–ն խոսել է, բայց մեր սպառազինությունում ամեն ինչ շարունակաբար թարմացվում է»,– նշեց նա։
Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ կարևոր է, որ «իրենք մտածում են ոչ միայն կոշտ ուժի մասին, բայց կարևոր են նաև մնացած կոմպոնենտները, որոնք անվտանգության վրա դրական ազդեցություն են ունենում. «Դա մեր զինվորների, սպաների, գեներալների բարեկեցությունն է, որոնց ապահովման համար մենք մեծ աշխատանք ենք կատարում։ Սրանք շատ դրական են ազդում անվտանգության կառույցների աշխատանքի վրա»։
Նա համոզմունք հայտնեց, որ բանակին դրական իմպուլս են տվել վերջերս բարձրացված աշխատավարձերը, նաև մեծ հնարավորություն են տվել նոր կադրեր ներգրավվելու և բանակի կարողություններն ավելացնելու համար։
«Սննդակարգի փոփոխությունը ևս շատ կարևոր է, որ կատարվել է ՀՀ–ում։ Սա զինվորների ծառայության վրա դրական ազդեցություն է ունենում։ Մենք հույս ունենք, որ շատ կարճ ժամանակում կկարողանանք ապահովել բոլոր զորամասերում այս նոր մեխանիզմը։ Սա կրկին հնարավորություն է տալու մեր զինվորների, սպաների, գեներալների բարեկեցությունն ապահովել»,–նշեց ԱԽ քարտուղարը։
Նա կարևորեց սեպտեմբերի 24-ից մեկնարկած զորավարժությունները և ընդգծեց հանրության արձագանքը այդ զորավարժություններին. «Հանրության վստահությունը իշխանության նկատմամբ ահագին մեծ հնարավորություն է տալիս անվտանգությունը բարձրացնելու համար»։
Ախ քարտուղարը կարեւորեց երկրում ընթացող ճանապարհաշինությունը. «Արդեն այս տարի 330 կմ ճանապարհ է կառուցվելու ՀՀ տարածքում, սա կարեւոր է մեր անվտանգության տեսանկյունից, քանի որ լավ ճանապարհը զորքի տեղաշարժի համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծում»։
Նա համեմատության համար հիշեց «Հյուսիս- Հարավ» ճանապարհը. «Հաճախ են մեր ընդդիմադիրները ասում երիտասարդների կառավարություն է եւ դա փորձում են բացասական ներկայացնել, բայց հենց երիտասարդների կառավարությունը ճանապարհաշինության ոլորտում այնպիսի արդյունքներ է գրանցել, որը նախկինում ոչ մի կառավարություն, որ կառավարման փորձ է ունեցել, չի գրանցել։
Ավելին եթե փորձենք համեմատություն կատարել «Հյուսիս- Հարավ» ծրագրի եւ ներկայումս կատարած աշխատանքի միջեւ, կտեսնենք, որ նախկին իշխանությունը «Հյուսիս- Հարավը» գծել է, փորձել է կառուցել ճանապարհը, մոտ 570 կմ–ից ավելի ճանապարհը 600 մլն դոլար պետք է լիներ, ծախսել են 180 մլն դոլար, կառուցել են ընդամենը 30 կմ ճանապարհ, իսկ երիտասարդների իշխանությունը կառուցել է 330 կմ ճանապարհ 1 տարում։
Տարբերությունը ֆանտաստիկ է։ Պարզվում է երիտասարդ լինելը մեծ առավելություն է։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
Ուղիղ. Փողը ՀՀ քաղաքացիների համար էժանանում է, սիրելի հայրենակիցներ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացնում է եվրոբոնդերի վերաբերյալ լուրեր: «Լավ լուր ունեմ Եվրոբոնդերի մասի...
ՈՒՂԻՂ. Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստ...