ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմքեր չկան, որ տեղի է ունեցել սպանություն. ՀՔԾ պետի տեղակաը` Հարությունյանի գործի մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթվ քրգործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Որքան ինձ հայտնի է, ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն: Քրեական գործով վարույթն իրակացվում է Քննչական կոմիտեում, առաջարկում եմ նման հարցերով դիմել իրենց»,-ասել է նա:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ էր այնպիսի անձնական տվյալների հրապարակումը, որ տանը մենակ չէր եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր եղել, նա հայտնել է . «Հրապարակումը ՀՔԾ-ի կողմից չի իրականացվել; ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը: Սահմանված է, որ ցանկացած գործով հրապարկման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն քննիչը: Ցանկացած քննիչ ինքն է իրավասու որոշել իր վարույթում գտնվող քրգործով հրապարակման ենթակա ծավալը»:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե իբր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ստիպել է Հայկ Հարությունյանին, որ որոշակի ցուցմունք տա, Վլադիմիր Հովհաննիսյանը կարճ արձագանքել է . «Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»:
Մանրամասները` News.am կայքում և տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
Ուղիղ. Փողը ՀՀ քաղաքացիների համար էժանանում է, սիրելի հայրենակիցներ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացնում է եվրոբոնդերի վերաբերյալ լուրեր: «Լավ լուր ունեմ Եվրոբոնդերի մասի...
ՈՒՂԻՂ. Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստ...