Սանասարյանի քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ դատախազությունում է
Դավիթ Սանասարյանի հետ կապված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, Դատախազությունը ստացել է։
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նման հայտարարություն արեց ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, որ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանական թիմը դիմել է դատախազություն, որպեսզի Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
«Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր հսկողական, դատավարական ղեկավարման գործառույթները, որից հետո նոր որոշում կլինի»,-ասաց դատախազը։
Հարցին՝ անձամբ ինքը կարծո՞ւմ է, որ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Եթե հիմա որոշակի տեսակետ ասեմ, հուսով եմ՝ կհամաձայնեք, որ կկաշկանդեմ հսկող դատախազին։ Հսկող դատախազը կիրացնի իր դատավարական գործառույթները: Երբ ես իմ գործառույթները կիրականացնեմ՝ որպես գլխավոր դատախազ, այդ ժամանակ կասեմ»։
Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...