Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի եւ Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Վարչապետը կարեւորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը եւ համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...