Մարդիկ նախընտրում են չաշխատել՝ սոցիալական նպաստից չկտրվելու համար. Փաշինյանը
Հայաստանում բավականին բարձր գործազրկության մակարդակ կա։ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերից մեկին ի պատասխան նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատեղեր կան։
«Վերջին մեկ տարվա ընթացքում քննադատվել եմ այն բանի համար, որ բազմաթիվ թափուր աշխատատեղերի գոյության պատճառներից մեկը նաև այն է, որ շատ դեպքերոմ մարդիկ նախընտրում են չաշխատել, որպեսզի չզրկվեն սոցիալական նպաստից»,- ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ ինքը հաճախ է շփվում գործարարների հետ, որտեղ էլ գործարարները դժգոհություն են բարձացրել, որ չեն կարողանում համապատասխան աշխատողներ գտնել։
«ՀՀ-ում ելակի արտահանումն աճել է մոտ 200 տոկոսով, որովհետև ստեղծվել են նոր ջերմոցներ, որտեղ ելակ են աճեցնում։ Սա գյուղատնտեսության մեր նախընտրած տարբերակն է, մենք այն անվանում են արդյունաբերական գյուղատնտեսություն, սա նախընտրում ենք, քանի որ կախված չէ կարկուտից և այլն։ Այս գործով զբաղվող արտահանողներից մեկն էլ բարձրացրեց խնդիրն՝ ասելով, որ երկրում խնդիր կա, քանի որ ինքը Եվրոպայից է մասնագետ բերում Հայաստան, վճարում է 10 անգամ ավելի շատ աշխատավարձ, որ ելակի հարցում իրեն աջակցեն։ Բուհական համակարագում մենք շատ փոփոխություններ ունենք անելու, որպեսզի այդ մասնագետները առաջանան ու աշխատեն ՀՀ-ում»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքն Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել է գտնել ՀՀ-ում թափուր աշխատատեղերը։
Ըստ նրա՝ 3-4 ամսվա ընթացքում 7500 աշխատատեղ գտնվեց, և աշխատանք փնտրողներից 5000-ն աշխատանքի տեղավորվեց։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՀՀ-ում «Ձյունիկ» սառնարանների հրդեհից հետո ՀՀ-ում չի գտնվել մի մարդ, որը թեկուզ բարձր աշխատավարձով տարածքից կհեռացնի սառնարանի փչացած մթերքը, արդյունքում՝ այդ աշխատանքն արել են հնդիկները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...
Կոնգրեսը պաշտոնապես սկսել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը
ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի միջե...