ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բանակի զորամասերը համալրվել են պահեստազորայիններով

Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները:

Ներգրավված զինապարտները ներկայացել են զորամասեր, ստացել իրենց համազգեստն ու հանդերձանքը, զենք-զինամթերքը: Համալրվող տեխնիկան բերվել է հավաքակետեր, անցել տեխզննություն և կանգնեցվել շարք:

Նույն օրը ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի` hամապատասխան սահմանափակումներով: Օպերատիվ կերպով ծավալվել են զորամիավորման և ենթակա զորամասերի կառավարման կետերը, որոնք պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման:

Սահմանված ժամկետում Լոռու և Տավուշի մարզերի զինվորական կոմիսարիատները կազմակերպել և բարձր մակարդակով կազմակերպել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրումը:

Նույն զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:

Քաղաքականություն