«Հրապարակ». Չեն կարողացել այնպես անել, որ Պուտինը Հայաստան գա մեկ օր շուտ` գիշերակացով
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն թե՛ նիստի, թե՛ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված՝ խորը խառնաշփոթ է. հայաստանյան իսթեբլիշմենթում անակնկալի են եկել հատկապես Վ. Պուտինի սպասվելիք այցի մասով։ «Նախկինում երբեք չի եղել, որ Վ. Պուտինը կես վայրկյան իսկ ուշանա Հայաստանում նշանակված միջոցառումից, այս անգամ մենք նախատեսել էինք նիստը սկսել առավոտյան, սակայն գոնե այս պահի դրությամբ նախատեսված է, որ Պուտինը կժամանի կեսօրին, եւ նիստը, ըստ ամենայնի, կսկսենք կեսօրին»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:
Մեր տեղեկություններով` հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Վ. Պուտինը Հայաստան գա մեկ օր շուտ` գիշերակացով, սակայն համաձայնության չեն եկել անգամ առավոտյան անցկացվելիք նիստի մասով. նա կմասնակցի ԵԱՏՄ պլենար նիստին ու կվերադառնա: Նախատեսվա՞ծ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս պահին դեռ պարզ չէ։ Խնդիրը հետեւյալն է` ամսի 1-ին մի կողմից պետք է բոլոր հյուրերը մասնակցեն Եվրասիական ֆորումին, մյուս կողմից պետք է լինի առանձին նիստ, ու առայսօր վերջնականացված չէ, թե որը որից հետո կլինի։ Ավելին` չի բացառվում, որ միջոցառումներն սկսվեն սեպտեմբերի 30-ին։ Այս պահին վերջնական ոչինչ հայտնի չէ»,- ասացին թերթին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...