Haykaram. Unable to Arrange for Putin to Arrive in Armenia a Day Early for Overnight Stay
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն թե՛ նիստի, թե՛ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված՝ խորը խառնաշփոթ է. հայաստանյան իսթեբլիշմենթում անակնկալի են եկել հատկապես Վ. Պուտինի սպասվելիք այցի մասով։ «Նախկինում երբեք չի եղել, որ Վ. Պուտինը կես վայրկյան իսկ ուշանա Հայաստանում նշանակված միջոցառումից, այս անգամ մենք նախատեսել էինք նիստը սկսել առավոտյան, սակայն գոնե այս պահի դրությամբ նախատեսված է, որ Պուտինը կժամանի կեսօրին, եւ նիստը, ըստ ամենայնի, կսկսենք կեսօրին»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:
Մեր տեղեկություններով` հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Վ. Պուտինը Հայաստան գա մեկ օր շուտ` գիշերակացով, սակայն համաձայնության չեն եկել անգամ առավոտյան անցկացվելիք նիստի մասով. նա կմասնակցի ԵԱՏՄ պլենար նիստին ու կվերադառնա: Նախատեսվա՞ծ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս պահին դեռ պարզ չէ։ Խնդիրը հետեւյալն է` ամսի 1-ին մի կողմից պետք է բոլոր հյուրերը մասնակցեն Եվրասիական ֆորումին, մյուս կողմից պետք է լինի առանձին նիստ, ու առայսօր վերջնականացված չէ, թե որը որից հետո կլինի։ Ավելին` չի բացառվում, որ միջոցառումներն սկսվեն սեպտեմբերի 30-ին։ Այս պահին վերջնական ոչինչ հայտնի չէ»,- ասացին թերթին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Urgent: Enemy Drone Shot Down
On September 25 at around 10:15 AM, the air defense units of the Defense Army of Artsakh shot down an enemy reconnaissan...
This Process Aims to Deal Another Blow to the Reputation of the Armed Forces and Military Leadership of Armenia - Vigen Sargsyan
Former Armenian Minister of Defense Vigen Sargsyan writes on his Facebook page: “I just learned from the media that I am...
I Decided to Resign as Governor of Vayots Dzor Province: Tigran Sargsyan
Vayots Dzor Governor Tigran Sargsyan has announced his decision to resign from his powers after the conclusion of large-...
Evidence Exists to Involve Vigen Sargsyan as a Defendant in Abuse of Official Powers Case
The Investigation Committee of Armenia has gathered sufficient evidence to involve former Minister of Defense Vigen Sarg...