Այս տարի Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից. Փաշինյան
Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշել է, որ արագ փոփոխությունների փուլն արդեն սկսվել է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել:
Նա նշել է , որ ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն Հայաստանում կառուցելու այն ծավալների ճանապարհներ, ինչպիսին վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն դոլար է նվիրաբերել:
«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով»,-ասել է Փաշինյանը:
«4-5 ամիս առաջվանից, նաև Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեն բավարարում: Նաև այս էր պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական, շոշափելի և արմատական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Իրավապահ համակարգում էլ այդ միտումը կա՝ որ լավ մի ամիս անցավ, երկու ամիս անցավ, երեք ամիս անցավ, դե արդեն սկսենք մի քիչ սրա հետ համաձայնվենք, մի քիչ նրա հետ համաձայնվենք։ Ես ասել եմ, որ դրա հետ չեմ համաձայնվել ու չեմ համաձայնվելու»:
Վարչապետը հավել է, որ Հայաստանում առաջին անգամ այս տարի Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից, որովհետև այնքան դոլարային առաջարկ է եղել, որ ԿԲ-ն ստիպված է եղել: Նրա խոսքով՝ մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...