Գիտություններն ու տեխնոլոգիաները միավորող հանձնաժողով Հայաստանում
Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովը, որի նպատակն է ստեղծել հնարավոր համագործակցության հիմքեր տեղի հետազոտական խմբերի ու ինչպես արտասահմանյան համալսարանների, այնպես էլ միջազգային ու տեղի ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական ընկերությունների միջև։
Գիտաժողովի շրջանակում Հայաստան են գալու հյուրեր, խոսնակներ Սփյուռքից, զեկույցներով են հանդես գալու տեղական գիտական համայնքի ներկայացուցիչները, իսկ հետազոտական խմբերն իրենց տաղավարներում ներկայացնելու են կատարվող աշխատանքները։
Հիմնական նպատակը շոշափելի ու հստակ արդյունք ունենալն է։ Օրինակ՝ տեղի հետազոտական խումբը արտասահմանյան որևէ համալսարանի գիտական ղեկավարի հետ հետազոտական աշխատանք կկատարի տեղի տեխնոլոգիական ձեռնարկությունների համար։
Հեռանկարը կապ հաստատելն է միջազգային և տեղական գիտական հետազոտական խմբերի միջև՝ Հայաստանի և օտարերկրացի գիտնականների միջև կկայանան փոխայցելություններ, որոնց արդյունքում Հայաստանը կդառնա գիտնականների տնտեսական հետաքրքրությունների կենտրոն։
Գիտաժողովն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու Catalyst հիմնադրամը՝ SmartGateVC-ի նախաձեռնությունը` Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) աջակցությամբ։ SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանի խոսքով՝ կարևորը Հայաստանում գիտություն ունենալն է։
«Մեզ մոտ կա լուրջ ինդուստրիա, որը ձևավորվել է Խորհրդային միության գիտության հիմքի վրա, բայց վերջին 30 տարում մեր գիտությունը գնալով քայքայվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Իրականում մեր վաղվա ինդուստրիան կարող է վտանգված լինել միայն այն պատճառով, որ այսօր գիտությունը նույն տեմպով չի զարգանում, չի հասցնում։ Պետք է վերականգնենք գիտությունը, որ հայաստանյան մեծ ընկերություններն իրենց լաբորատորիաներն այս պահին օբյեկտիվ պատճառներով այլ երկրներում չբացեն։
Դրա համար պետք է համագործակցության հիմքեր ստեղծել, ֆինանսավորման հարցը լուծել, սխեմաներ մշակել»,- ասում է Աշոտը։ Գիտաժողովի շրջանակում Հայաստան են հրավիրել այն մարդկանց, որոնց կարիքն իրոք կա։ Նպատակն այն չէ, որ հյուրերը գան, խոսեն իրենց ունեցած լավ հնարավորությունների մասին ու հեռանան։ Ընտրել են մարդկանց, ովքեր կարող են ղեկավարել գիտական աշխատանքներ, պատրաստ են ուղղություն ցույց տալ ու համագործակցել։
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ մեքենայական ուսուցում, քվանտային հաշվարկներ, հաշվողական կենսաբանություն, Էլեկտրոնային դիզայնի ավտոմատացում, համակարգչային տեսունակություն, ռոբոտաշինություն ու իրերի համացանց։
Կազմակերպիչները հանդիպում են ունեցել համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ ու քննարկել ֆինանսավորման հնարավոր միջոցներ տրամադրելու, Սփյուռքի գիտնականների համար Հայաստանում աշխատանքային պայմաններ ստեղծելու և Հայաստանում գիտությունը զարգացնելու հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...