Մոնումենտի առանձնատների կադաստրային արժեքը կբարձրանա 8 անգամ

«Նախկին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ժամանակին Երևանում կառուցել են թանկարժեք առանձնատներ և դրա դիմաց վճարել շատ քիչ գույքահարկ։ Արդյոք ունեք տվյալներ, որ այդ շքեղ առանձնատների պարագայում տարեկան ինչքա՞ն գույքահարկ չի վճարվել պետական բյուջե։

 

 Նոր կարգի ներդրման պարագայում որքա՞ն կավելանան բյուջեի մուտքերը», - խորհրդարանում անշարժ գույքի ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

 

Պետրոսյանը նշեց, որ հարկերը չեն ուղղվում պետական բյուջե, այլ՝ համայնքային բյուջե։

 

«Ինչ վերաբերում է կոնկրետ գույքերին, ես ունեմ մի տվյալ. օրինակ՝ Ազատության պողոտայի (Մոնումենտի) շատ թանկարժեք գույքերից մեկի տվյալը՝ այս պահին այդ գույքը զբաղեցնում է 8 960 քմ տարածք հող, որի կադաստրային արժեքը կազմում է 17 մլն դրամ 754 դրամ, իսկ շինության արժեքը՝ 330 մլն դրամ, այսինքն՝ մոտավորապես 347 մլն դրամ ենք դրա կադաստրային արժեքը գնահատել։ Մեր կողմից առաջարկվող փոփոխությունից հետո այս գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 մլրդ 840 հազար դրամ։ Այսինքն՝ մենք թանկանոց գույքի դեպքում 8 անգամ ավելացում ենք ունեցել։

 

 Ես կարծում եմ՝ նման թանկանոց գույք ունեցողները այս նախագծի ընդունումից հետո զգալու են այդ փոփոխությունը շատ էականորեն», - ասաց Պետրոսյանը։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •