Թեյի տուփի մեջ թաքցված ներարկիչ՝ թմրանյութով. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խուզարկություն
Սեպտեմբերի 10-ին՝ 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, խցերից մեկի ճաղավանդակներից շուրջ 1 մետր հեռավորության վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ:
Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 ներարկիչ՝ լցված հավանաբար թմրամիջոց հանդիսացող 0.7 մլ հեղուկով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են շաքարավազին խառնած, թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:
Նույն օրը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի...
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...