Քիմ Քարդաշյանի մոտ հիվանդություն է հայտնաբերվել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շոուի նոր սերիայում հուզվել է` իմանալով իր մոտ գայլախտի նկատմամբ հակամարմինների առկայության մասին, գրում է Daily Mail-ը:

 

38-ամյա հեռուստաաստղի քույրը` Քայլի Ջեները, փորձել է հանգստացնել հուզված քրոջը: Վերջինս խոստովանել է, որ նախքան իր ամենակրտսեր երեխայի ծնունդը, հոդացավ, գլխացավ և շարունակական հոգնածության զգացողություն է ունեցել:

 

Քարդաշյանի մոտ նաև ռևմատոիդ արթրիտ հիվանդություն է ախտորոշվել:

 

Շոուի սկզբում Քարդաշյանը մորը պատմել է հոգնածության մշտական զգացողության մասին` ասելով, որ հղիությունը ստուգող թեստ պետք է անի՝ պարզելու համար՝ արդյոք հղի չէ՞: Երեքամյա որդու` Սենթի հետ խաղի ընթացքում իրապատում շոուի աստղը ձեռքերի դող է զգացել: Քարդաշյանն ասել է, որ այնպիսի զգացողություն ունի` կարծես մասերի է բաժանվում:

 

Համացանցում ախտանիշների վերաբերյալ տեղեկատվություն որոնելուց հետո Քիմը որոշել է դիմել Բևեռլի Հիլզի հիվանդանոցներից մեկի ռևմատոլոգին: Վերջինս հեռուստաաստղին խորհուրդ է տվել արյան ընդհանուր անալիզ հանձնել: Ավելի ուշ բժիշկը Քիմին հայտնել է շոկային նորությունը:

 

Գայլախտը շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Հիվանդությունն անվանումը ստացել է իր բնորոշ նշանի շնորհիվ՝ քթի վրա և այտերին ցանի (վնասված հատվածը ձևով հիշեցնում է թիթեռ) առկայություն, որը, ինչպես համարվում էր Միջնադարում, հիշեցնում է գայլի կծածի հետք։

 

Ռևմատոիդ արթրիտը երկարաժամկետ աուտոիմուն հիվանդություն է, որն առաջին հերթին ախտահարում է հոդերը: