Սոնա Ռուբենյանի երգը անակնկալ էր Ծառուկյանի համար. ով էր նվերի հեղինակը. Armdaily.am
Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից անցել է 2 օր, սակայն դրա մասին քննարկումները մինչև օրս շարունակվում են:
Այսօր Սոնա Ռուբենյանի՝ Մեր տնից՝ նոր տուն, երգի պրեմիերան է, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության՝ Սոնա Ռուբենյանը: Սակայն երգի առաջին պրեմիերան դեռ 2 օր առաջ էր եղել՝ Ծառուկյան- Սուքիասյան հարսանիքին: Ռուբենյանի այս երգը գրված է եղել հենց Ծառուկյանների համար և երգի հնչյունների ներքո հարսանիքի ժամանակ պարել են Գագիկ Ծառուկյանը՝ դստեր հետ: Armdaily.am-ին հասած տեղեկություններով Ռուբենյանի երգը անակնկալ է եղել Ծառուկյանի համար և նա տեղյակ չի եղել այդ կատարման մասին։ Հնարավոր է՝ երգը նվեր է եղել զավակների կողմից։
Նշենք, որ հարսանյաց խնջույքն էլ վարել են Ավետ Բարսեղյանը և Հրաչուհի Ութմազյանը:
Լրատվականը փորձել է կապ հաստատել Սոնա Ռուբենյանի հետ՝ հասկանալու համար, թե ում կողմից է եղել նվերը, սակայն երգչուհին այդպես էլ չի պատասխանել զանգերին:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...