«Սանիթեքի» թողած լեցուն աղբամանները անհետացող տեսակ են. քաղաքապետի խոսանակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանի աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ ունենալն ինչով է կարևոր:
«Տասնյակ տարիներ շարունակ համայնքը օտարել է իր գույքն ու լիազորությունները՝ հանձնել, վաճառել, նվիրել մասնավորին՝ շատ հաճախ նաև հանուն պաշտոնավորների անձնական շահի (հիշեք երբեմնի մի երիտասարդ կառավարչի «վաստակած» լայնարձակ գույքը):
Հիմա հակառակ պրոցեսն է գնում. համայնքը վերադրաձնում է իր լիազորությունները և վերահսկողությունը հանրային ծառայությունների ոլորտի նկատմամբ, մասնավորի հարուցած ճգնաժամային պայմաններում հրատապ ռեժիմով ստեղծում է մի ծավալուն համակարգ՝ իր գույքով ու այլ ռեսուրսներով հանդերձ: Այս պահին արդեն քաղաքն ունի 34 մեծ աղբատար մեքենա, մոտակա շաբաթներին կլինեն ևս 20-ը՝ ավելի փոքր, 4400 աղբաման (որից 2200-ը Երևանում կլինեն մոտակա օրերին) մրցույթի է դրված մոտ նույքանը, ընդ որում, շուրջ 1000-ը՝ մետաղական:
Ձեռք է բերվել և բերվում սանմաքրման ու ձնամաքրման համար անհրաժեշտ գույք՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներ՝ ջրցաններ, ձյուն ու ավազ ցանող, փոշեկուլ մեքենաներ: Ընդ որում, այս գույքը ձեռք է բերվել ո՛չ բարեգործության, ո՛չ միջազգային վարկի, այլ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ: Բացառությամբ, ի դեպ, մեկ աղբատարի (Շնորհակալություն Չինաստանի կառավարությանը նվերի համար):
Համապատասխանաբար հիմնարկը համալրվում է մի քանի հարյուրի հասնող աշխատակիցներով՝ ապահովելով նրանց արժանապատիվ աշխատանքով ու կայուն եկամտով:
Քաղաքային իշխանությունն ստանձնում է պատասխանատվություն ու ստեղծում է աշխատող համակարգեր, որոնք սկսել են արդյունք ցույց տալ արդեն այսօր և արմատ կգցեն հետագա տարիների ու վարչակազմերի համար: Իսկ «Սանիթեքի» թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են ու շուտով իսպառ կվերանան»։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...