Կրակոց Հյուսիսային պողոտայում. կրակել են Chronograph Armenia ժամացույցների խանութի դռան ապակու վրա
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի (Կարմիր բերետներ) ոստիկաններ Կարեն Զաքարյանն ու Փայլակ Թևանյանը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։ Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար, խոշոր չափի վատնում կատարելու կասկածանքով կալանավորված Գագիկ Խաչատրյանին պատկանող Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների խանութի դռան ապակու վրա։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...