Կողոպտել են քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին. SHAMSHYAN.com
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Ս. Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչակայն բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 բալանոց փոթորիկ Սև ծովում
Ղրիմի սևծովյան հատվածում 6 բալանոց փոթորիկ է գրանցվել, որի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու, 6...
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...