ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերել են թոշակառուին կողոպտած տղամարդուն
Թոշկառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ և դիմել է փախուստի:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապանի Բաղաբերդ թաղամասի 39-ամյա մի բնակիչ:
Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև մասամբ ներկայացրել հափշտակած գումարը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...