Երիտասարդ աղջկա սպանության մեջ մեղադրվող տղամարդը կալանավորվեց․ մանրամասներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը երեկ՝ սեպտեմբերի 5–ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել
Երեւանի Բրյուսովի փողոցի բնակարաններից մեկում օրեր առաջ տեղի ունեցած 28-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ 34–ամյա Մ. Սարկիսյանի նկատմամբ։ 34–ամյա տղամարդուն մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին եւ 177-րդ հոդվածի 1-ին մասերով՝ ապօրինաբար դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելու եւ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության համար։
Ավելի վաղ հայտնլ էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երեւան քաղաքի բնակչից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով եւ վնասվածքներով:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին սպանվածին պատկանող բջջային հեռախոսը եւ բանկային քարտեր:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...