6-ամյա աղջնակին գետնին քարշ տալու դեպքով զբաղվում է ոստիկանությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում:
Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Տնօրեն Արմինե Դավթյանի տեղեկացրել է, որ 6-ամյա աղջիկը, որի հետ տեղի է ունեցել դեպքը, աուտիզմ ունի.
«Այդ երեխան մեր կենտրոնի սան է, ամեն օր մայրը երեխայի հետ գնում է 53 դպրոցի բակ` զբոսնելու: Երեխան աուտիզմ ունի, աղջիկ է, հաճախ կարող է կծել, գետնին պառկել, եթե իր ուզած տեղը չգնա: Իմ տեղեկություններով` դպրոցի տնօրենը խնդրել է դուրս գալ բակից, որ դուռը փակի (երեկոյան ժամը 17։00-ն է եղել), մինչ մայրը վազել է երեխայի պայուսակի հետևից, պահակը քաշքշել է երեխային»:
Արմինե Դավթյանը տեղեկացրել է, որ այդ երեխայի մայրը ևս ունի առողջական խնդիրներ:
Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նախարարությունը դատապարտում է երեխաների հանդեպ բռնություն կիրառելու ցանկացած դեպք, սակայն կոնկրետ այս դեպքի մասով, թե ինչ է եղել հստակ, այս պահին պարզում է ոստիկանությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ տվյալ դեպքով այս պահին կատարվում է նախաքննություն, և այլ մանրամասներ հաղորդել հնարավոր չէ:
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...