ՍԴ-ի որոշումը Քոչարյանին իրավական առումով ոչինչ չի տալիս. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ-ի ընդունած որոշումը Ռոբերտ Քոչարյանին իրավական առումով բացարձակապես ոչինչ չի տալիս...
     2008թ-ին հանցանքը կատարելու պահին՝ Քոչարյանը չէր օգտվում Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունից։
     ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, ըստ որի «Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները»։
     Իսկ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը, որով սահմանվում են քրեական հետապնդման դադարեցման և գործով վարույթի կարճման հիմքերը՝ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, քանի որ այն չի նախատեսում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված անձանց անձեռնմխելիության վերաբերյալ կարգավորումներ։
     Այլ խոսքով՝ ՍԴ֊ն գտնում է, որ հատուկ պաշտպանությամբ (անձեռնմխելությամբ) օժտված անձանց մասով՝ քրեական հետապնդում իրականացնելու անհնարինության դրույթներ պետք է սահմանել Քրեական դատավարության 35-րդ հոդվածում, երբ խոսքը գնում է անձեռնմխելությամբ օժտված անձանց մասին։
     Հ.Գ. Իրավագիտության հետ աղերս չունեցողներին խնդրում եմ «ստեղծագործական հայտնագործություններ» չանել...»: