Կառավարությունն ընդունեց 38 հազար ուսուցչի աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու որոշումը
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։
Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ Հարությունյանն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը բարձրանալու է 10 տոկոսով։ Ինչ վերաբերում է կրճատումներին, Հարությունյանը պնդեց, որ զանգվածային կրճատումներ չեն եղել։
Փաշինյանն ասաց, որ զուգահեռ անհրաժեշտ է անել այնպես, որ աշխատավարձերի բարձրացումն ուղիղ առնչություն ունենա կրթության որակի բարձրացման հետ։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...