Հայկական կողմը խնդիրներ չունի ոչ Բելառուսի, ոչ նրա ներկայացուցչի հետ. ՀՀ ԱԳՆ
Երեւանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսից թեկնածուի հարցում խնդիրներ չի տեսնում։ Այս մասին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ Երկրորդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 5-ին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Փոխնախարարի հավաստիացմամբ՝ հայկական կողմը խնդիրներ չունի ոչ Բելառուսի, ոչ նրա ներկայացուցչի հետ։ «Հարցն այլ էր։ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակ մեկ այլ երկրի ներկայացուցիչ չի կարող նշանակվել այդ պաշտոնում։ Մենք հասել ենք դրան»,- ասել է Քոչարյանը։
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը նիստերից մեկում ընդունել էր որոշում՝ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից։
Հիշեցնենք նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018-ից, այն բանից հետո, երբ Հայաստանը ժամկետից շուտ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Նա եւ այլ հայ քաղաքական գործիչներ գործող իշխանության կողմից մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...