ԱՄՆ-ում բնակվող փաստաբան Արա Մանուկյանը մեղադրվում է մանկապղծության մեջ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը:
Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո գործողություններ կատարելուն:
«Սա հրապարակային գրառում և կոչ է բոլոր մարդկանց և կազմակերպություններին՝ իրենց հարաբերությունները սեռական բնույթի հանցագործ Արա Մանուկյանի հետ վերանայելու և իրենց երեխաներին անվտանգ պահելու համար»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:
Արա Մանուկյանի նկատմամբ սահմանվել է 1,330,000 դոլարի չափով գրավ և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Tert.am-ը կապ հաստատեց գրառում կատարած Րաֆֆի Շիշոյեանի հետ, ով հայտնեց, որ փաստաթղթերին ծանոթացել է բաց աղբյուրներից՝ Կալիֆոռնիայի դատարանից և ոստիկանությունից:
«Բավական երկար ժամանակ է ինչ հետևում եմ Արա Մանուկյանի գործունեությանը: Նա ԱՄՆ ամբողջ հայ համայնքին պառակտեց: Այդ գործով նա զբաղվում էր և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ, և դրանից հետո: Հիմա նա Փաշինյանի կառավարությանն է աջակցում, դրանից առաջ էլ «Սասնա ծռերին» էր պաշտպանում»,- նշեց Րաֆֆի Շիշոյեանը:
Ստորև ներկայացված են Արա Մանուկյանին առաջադրված մեղադրանքի հոդվածները։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է հետիոտնին և հեռանում
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակելնԴավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքից: Տ...
Մանվել Գրիգորյանի դուստրը՝ եղբոր կողմից արձակած կրակոցների մասին. «Որ ինձ անհանգստացնի, ես կհետաքրքրվեմ»
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են,...
Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ...