«Հրապարակ». Հայկ Մարությանն համբուրել է Շուշան Պետրոսյանին, խմել են նրա կենացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տրվեց «Երեւանի օրերը՝ Արցախում» միջոցառումների մեկնարկը, որին մասնակցում էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, աշխատակազմի տարբեր պաշտոնյաներ եւ ավագանու անդամներ։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում տրվեց նաեւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։
Մաեստրոյի պատվին անցկացվել են տարբեր միջոցառումներ, որոնք հետո ամփոփվել են տոնական խնջույքով՝ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մենք տեղեկացանք, որ խնջույքին Մանսուրյանին ուղեկցել են նրա երկու քույրերը եւ քրոջ՝ Արաքս Մանսուրյանի դուստրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Նորաթուխ իշխանականներով լի միջավայրում, սակայն, Շուշանը հայտնվել է «դիսկոմֆորտի» վիճակում՝ ամբողջ ընթացքում ասես փշերի վրա է եղել, քանզի ներկաների մեծ մասը «հակառակորդ» ճամբարից էր։
Բայց որոշ ժամանակ անց կենացները քաղցրացել են, եւ Ստեփանակերտի քաղաքապետը ներկաներին առաջարկել է խմել ոչ միայն մաեստրո Մանսուրյանի, այլեւ Շուշան Պետրոսյանի կենացը՝ որպես հայ երգարվեստում, նաեւ Արցախում իր ներդրումն ունեցած տաղանդավոր արտիստի։ Դա հաստատել է նաեւ Հայկ Մարությանը, որն անգամ մոտեցել համբուրել է Շուշանին։ Իմքայլականներն էլ, նրանցից ոմանք՝ չուզելով ու ճարահատյալ, ոտքի են կանգնել եւ խմել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր-երգչուհու կենացը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...