Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները քարերից մեկը (մոտ 0.2 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, և «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել մյուս քարը (մոտ 0.5 խմ)
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Երևանում շենքի 6-րդ հարկից երեխա է ընկել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է հետիոտնին և հեռանում
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակելնԴավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքից: Տ...
Քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի...
Երևանում դպրոցներից մեկի պահակը երեխային գցել է գետնին ու քարշ տվել. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com տեղեկություններով,Էրեբունի վ...