Վրաերթից 45-ամյա տղամարդ է մահացել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում 45-ամյա տղամարդ է մահացել։
Ըստ լուրերի` տղամարդը հիվանդանոց տեղափոխվելիս բժիշկներին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայում ընկել է, ապա կորցրել է գիտակցությունը։
Բժիշկներին, սակայն, չի հաջողվել նրա կյանքը փրկել վնասվածքները կյանքի հետ անհամատաղելի են եղել։
Իրավապահները պարզել են, որ նա ոչ թե ընկել է, այլ վրաերթի ենթարկվել։ Շուտով հայտնի է դարձել նաև վրաերթի ենթարկողի ինքնությունը, որը 24-ամյա մի երիտասարդ է։
Նա վարել է «Լադա» մակնիշի ավտոմեքենա, որով և հեռացել է դեպքի վայրից։ Վրաերթի ենթարկվածին օգնության են հասել պատահական անցորդներ, որոնք էլ տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել. Shamshyan.com
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչ...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազ...
Հզոր պայթյուն Բելգիայում. 3 շինություն է փլուզվել
Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզ...
Խոսեք հոր հետ, ես կսպասեմ․ նոր մանրամասներ աղբանոցում հայտնված 1-ամյա երեխայի մասին․ NEWS.am
Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձն...